...

Նոր նորություն

Նոր նորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ վերջերս են իմացել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույնն էլ՝ կոնյակը:

ՉԻ. Ահագին առաջադիմել է, եթե սրա մասին նոր է իմանում: Թեպետ դա հանրահայտ փաստ է: Փաստ ասացինք, հիշեցինք. կարող է դրա մասին աննախադեպ փաստերի շարքում հիշատակել. փաստ N1589. շամպայնն ու կոնյակը ռեգիոնների անուններ են:

Մենք էլ մի երկու բան հուշենք վարչապետին, մարդ ես, բանակցություններում պետք կգա:

Օրինակ՝ Ամերիկան ի սկզբանե ոչ թե մայրցամաք է եղել, այլ մարդու անուն: Նապոլեոնն էլ Ֆրանսիայի կայսր է, ոչ թե թխվածք, Օլիվիեն ի սկզբանե խոհարար է եղել, այլ ոչ թե սալաթ: Բա... 

Արցախն էլ սկզբանե Մեծ Հայաստանի... լավ, եկեք նրա թույլ տեղին չկպնենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ