...

Նոր Տարի ու վե´րջ

Նոր Տարի ու վե´րջ

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է. «Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին:

Նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: 

Համեմատության համար նշեմ, որ 2022թ. օգոստոսին երկօրյա սուգ էր հայտարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին, որի ողբերգության մասշտաբներն անհամեմատ փոքր էին»:

«ՉԻ». Է՜, ընկեր ջան, ինչի՞ ետևից ես ընկել: Մենք սուգ հայտարարելու մասին դեռ մի 2-3 շաբաթ առաջ էինք գրել, բայց լսող կա՞ր:

Ընդհակառակը, սուգ հայտարարելու փոխարեն մեր որոշ իշխանամետներ մուննաթ էին գալիս, թե ինչի է Սամվել Շահրամանյանը Արցախը լուծարելու ժամկետ նշանակել հունվարի 1-ը, ինչը հարամելու է Նոր տարին, փչացնելու է տոները: Նոր Տարին իրենց համար ավելի կարևոր է, քան 500 մարդու մահը:

Սուգ հայտարարելու փոխարեն մեր խիստ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի խիստ մտերիմ անդամներ ողբերգության օրերին կիլոմետրանոց ժպիտներով ֆոտոներ էին հրապարակում իրենց ֆեյսբուքյան էջերում: 

Բայց այնպես չի, որ ընդհանրապես անտարբեր են եղել. Սնուփ Դոգի համերգը չեղարկվեց, դա էլ սուգ հայտարարելու պես մի բան էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ