...

Նոր ընտրությունները կփրկեն

Նոր ընտրությունները կփրկեն

ՍԱՏԻՐԻԿՈՆ

ՉԻ հավաստի տեղեկությունների համաձայն, երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից զանգահարել է Երևան՝ պահանջելով ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն:

Իսկ պատճառը Պուտինի հետ առանձնազրույցն է: Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարեց, որ ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է, իսկ դուք այն ունեք:

Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված սենսացիոն ձայնագրության մեջ Փաշինյանը խոստովանում է, որ 2018 թվականին վարչապետ ընտրվելուց հետո, երբ մեկնում է Սոչի, նրան են մոտենում Պուտինը, Լուկաշենկոն և մյուսները ու շնորհավորելով հաղթանակի առթիվ՝ ասում՝ դուք մեծ լեգիտիմություն եք ստացել, ուրեմն պահն է լուծելու Արցախի հարցը:

Ինչ եղավ հետո, բոլորս տեսանք: Հիմա կրկին լեգիտիմության մեծ պաշար է ստացել, և Պուտինի խոսքերը շատ չարագուշակ են հնչում: Ուստի, ավելի լավ է ևս մեկ նախընտրական փուլ, քան լեգիտիմության այսպիսի պաշարով փորձել լուծել Հայաստանի արևելյան սահմանների հարցը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ