...

Նպաստներից զրկելուն հասանք

Նպաստներից զրկելուն հասանք

Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք սարսափով ենք արձանագրում, որ սոցիալական նպաստ ստացող շատ քաղաքացիներ իրենց նպաստները ծախսում են խաղադրույքներ կատարելու վրա: Մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք սրան վերջ տալու համար: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու է պետությունը նրանց վճարում»:

«ՉԻ». Այսինքն՝ եթե մեկը գյուղի խանութից մանգաղ գնի, տանի, հարևանին սպանի, խանութպանին դա՞տ է հասնում: 

Հիմա մարդը հիմար է, ինչ է, նպաստ է ստանում, իր իրավունքն է, թե ինչպես ծախսի, եթե իհարկե, նոր աշխարհակարգ չի հաստատվել, մարդուն արդեն պիտի նաև պարտադրես, թե ինչի վրա ծախսի այդ նպաստը:

Ու ո՞նց եք վերջ տալու: Մարդուն զրկելո՞ւ եք նպաստից: Դա ինչ-որ օգո՞ւտ է տալու: Առանց այդ էլ բազմաթիվ լրատվամիջոցների զրկեցիք գումար վաստակելու հնարավորություններից՝ արգելելով բուքմեյքերական ընկերությունների գովազդը: Օգուտ տվե՞ց: Չէ: Էլի մարդիկ գնում, խաղադրույք են անում: 

Ձեզ ավելին ասենք. հիմա շատերը դրսի բուքմեյքերական ընկերություններում են խաղում, այնտեղ են հաշիվներ բացում: Այսինքն՝ դրսի գրասենյակներն են շահում: Ու ստացվում է, որ ունքը դզելու փոխարեն աչքն եք հանում: 

Դրա տեղը, թե շատ եք մտահոգված այս ոլորտով, բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացրեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ