...

Նշաձողն արդեն գետնին է ընկել

Նշաձողն արդեն գետնին է ընկել

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մոտ էր հրավիրել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին և բողոքի նոտա հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման առթիվ:

«ՉԻ». Սա պատմություն է նշաձողի մասին: Կային ժամանակներ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելելիս պարտադիր Արցախ էլ էին մեկնում:

Սա դեռ չհաշված, օրինակ, Ելցինի ու Նազարբաևի այցը Ստեփանակերտ:

Հետո նշաձողը իջեցվեց. սկզբում Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից, իսկ հետո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դադարեցին Արցախ գնալ:

Հետո մի քիչ էլ նշաձողը իջեցվեց. արդեն ցանկացած օտարերկրացու այցը սկսեց դիտարկվել որպես Ադրբեջանի օրենսդրության խախտում: 

Հետո՝ օտարերկրացիների մուտքը Արցախ սահմանափակվեց, միայն անձնագրերով և Բաքվի համաձայնությունը ստանալու դեպքում կարող էին Արցախ գնալ: 

Հիմա նշաձողը գետնին է կպչում. նույնիսկ Արցախի սահմաններից դուրս օտարերկրացու հետ հանդիպումն է արդեն անթույլատրելի համարվում: Արայիկ Հարությունյանը Փարիզի քաղաքապետի հետ հանդիպել էր Գորիսում: Բայց դա էլ է Բաքվին զայրացնում: 

Տակը ի՞նչ է մնում. շուտով վիդեոչաթով զրույցներն են արգելվելու: 

Ահա այսպես են Արցախի ինքնուրույնությունը 20 տարում մսխել: Հերթով-շարքով:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ