...

Նշաձողը հասավ գետնին

Նշաձողը հասավ գետնին

«Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ «նշաձողն իջեցվել է» մինչև «Լեռնային Ղարաբաղի հայություն» ձևակերպումը։ Խնդիրն այն է, որ ոչ հայությունը, ոչ որևէ այլ ժողովուրդ չի կարող բանակ ունենալ, բանակ ունենում են պետությունները, թեկուզ՝ միջազգայնորեն չճանաչված, իսկ «էթնիկ խմբերը» շատ-շատ կարող են ունենալ զինված կազմավորումներ։ Եվ Նիկոլ Փաշինյանը, «Լեռնային Ղարաբաղի հայություն» ձևակերպումն օգտագործելով, փաստորեն ԼՂՀ ՊԲ-ի կարգավիճակի նշաձողը նույնպես իջեցնում է՝ համարյա հասցնելով «ապօրինի զինված խմբավորման» մակարդակի։ 

Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, եթե հետագայում տարածաշրջանում «տևական խաղաղության դարաշրջանը» բացվի, և «ցեղասպանության ենթարկվելու վտանգը վերանա», Հայաստանը նույնպես «նման մասշտաբի» բանակի կարիք չի ունենա։ Ալիևն, ի դեպ, մի քանի անգամ բաց տեքստով պահանջել է դա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ