...

Ո՞ր «օբյեկտը» փակել առաջին հերթին

Ո՞ր «օբյեկտը» փակել առաջին հերթին

«Այսօրվանից գնացեք և փակեք այն օբյեկտները, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային պայմաններին»,- կառավարության նիստում հրահանգել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ նպատակահարմարության, երբեմն ինքն իրեն Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար է հռչակում, երբեմն՝ ընդամենը մոդերատոր, սովորության համաձայն՝ վտանգավոր իրավիճակում գործել է ինքնապաշտպանական բնազդով․ հասկանալով, որ հանրային ցասումը մեծ է՝ «բլթացրել է» առաջին պատահած միտքը, որը, իր կարծիքով, դուր կգա ժողովրդին։

Մինչդեռ ադեկվատ պաշտոնյան կհրահանգեր ոչ թե «այսօրվանից փակել օբյեկտները», այլ «այսօրվանից դրանք համապատասխանեցնել հակահրդեհային անվտանգության պահանջներին»։ Որովհետև սահմանապահ ռազմական հենակետերը «վետերոկներ» չեն, որ խոհանոցի ծորակի վրա ժանգ կամ հատակին սոխի կեղև գտնես ու երկու ամսով «փակել տաս օբյեկտը»։ 

Չնայած՝ ի՞նչ իմանաս։ Եթե Նիկոլի նպատակը հայ-ադրբեջանական շփման գծում հայկական ռազմական հենակետերի առնվազն մի մասի լուծարումն է (որպեսզի ադրբեջանական կողմը հանկարծ դրանք որպես սպառնալիք չընկալի ու չհարձակվի), ապա նա, իհարկե, չէր կարող բաց թողնել այս «հրաշալի» առիթը։

Իսկ մեծ հաշվով՝ «հակահրդեհային պայմաններին չհամապատասխանող» ամենակարևոր «օբյեկտը» ՀՀ կառավարությունն է, ու երևի առաջին հերթին հենց դա է պետք փակել։ Ընդ որում՝ այսօրվանից։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ