...

Ո՞րն է, բաբո, մեր արբանյակ

Ո՞րն է, բաբո, մեր արբանյակ

Հայկական առաջին արբանյակն արդեն տիեզերքում է, և այդ լուրը կարգին զվարճացրել է մեր հասարակությանը՝ առաջին հերթին այն պատճառով, որ դրա մասին Նիկոլ Փաշինյանն է ասել։ Որովհետև չի բացառվում, որ մի քանի օր անց էլ հայտարարի, թե իրեն սխալ են հասկացել, դա այնքան էլ մերը չէ, այնքան էլ արբանյակ չէ, այնքան էլ տիեզերքում չէ, և այլն։ 

Բայց փաստն, ամեն դեպքում, դրական է։ Ի վերջո՝ եթե մեկը երկար տարիներ չի կարողանում ավտոմեքենա առնել, բայց ինչ-որ պահի կարողանում է գոնե տաքսի պատվիրել, դա արդեն առաջընթաց է։ Կառավարման խնդիր, իհարկե, նույնպես կա, որովհետև եթե կառավարողը մենք չենք՝ այդ արբանյակն էլ կարող է «10 տոկոսով պայթած իսկանդերների» նման 10 տոկոսով տեղեկություններ հաղորդել։ Բայց ամենակարևորը՝ արբանյակը կարելի է օգտագործել նաև օդերևութաբանական նպատակներով։ Այսինքն՝ մեծ ճշգրտությամբ կարելի է տեսնել, թե Հայաստանի պետական սահմանի որ հատվածներն են ամայի, որ սարերում է «տարվա կեսից ավելը ձյուն-ձմեռ», որ սարերն են դժգույն-դժբախտ, և այլն։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ