...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Նիկոլ Փաշինյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Նիկոլ Փաշինյանի հետ

Եվ այսպես, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է, և այսօր խաղում ենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Բարև ձեզ, պրն Փաշինյան։ Փաստորեն դուք էլ եք ուզում դառնալ միլիոնատեր։ Եթե շահեք, ի՞նչ եք անելու այդ գումարը։

- Նախ՝ ես չեմ ուզում, ժողովուրդն է ուզում, որ ես դառնամ միլիոնատեր։ Իսկ գումարը, իհարկե, բաժանելու եմ որպես պարգևավճար։

- Ո՞ւմ։

- Ո՞նց թե ում։ Ով շահել ա՝ նրան։

- Լավ, եկեք սկսենք։ Առաջին հարցը։ Ո՞վ է հիմնադրել Երևան քաղաքը։ Տարբերակները սրանք են․ Արգիշտի Առաջին, Արգիշտի Երկրորդ, Արգիշտի Քյարամյան, Կարգին Հայկո։ Ձեր պատասխանը․․․

- Իսկ կարելի ա՞ զանգ ընկերոջը։

- Այո, իհարկե։

- Ալո՛, Արգիշտի՞։ Լսի, Երևանը դու ե՞ս հիմնադրել․․․ Չէ, չէ, քաղաքապետ չեմ նշանակում․․․ Խաբար չե՞ս․․․ Կարա՞ս մի հատ զանգես Պրագա, ճշտես․․․ Ալո, ալո, էս չհասկացա, ժամանակը պրծա՞վ։

- Այո, ընդամենը կես րոպե էր։

- Հըմ․․․ Հա, բայց էդ ի՞նչ հարց էր։ Երևանն ա, էլի, դժգույն, դժբախտ քաղաք ա, ի՞նչ կապ ունի՝ ով ա հիմնադրել։ Հարցը փոխեք, իսկ դա ներառեք գաղտնի-չզեկուցվող հարցերի ցանկում։

- Լավ, հաջորդ հարցը։ Հայաստանում ե՞րբ է նշվում Նոր տարին։ Տարբերակներ․ հունվարի 1, մարտի 1, ապրիլի 1, հունիսի 1։

- Հի-հի․․․ Անձամբ ես չորսն էլ նշում եմ։ Հունվարի 1-ը լավ ա, Իջևանի խոզ, քաշած արաղ, վրայից մի 7-8 շիշ 30 տարվա «Շատո Լաֆիտ»․․․ Մարտի 1-ը իմ քաղաքական կարիերայի ամենալուսավոր օրն ա, հունիսի 1-ը ծնունդս ա, դե ապրիլի 1-ն էլ սուտ ասելու օրն ա, այսինքն՝ մասնագիտական տոն ա, դրա շնորհիվ եմ հասել իմ այսօրվա դիրքին․․․ Այնպես որ՝ այս հարցն է՛լ հանեք, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հարցի հանրային պահանջը չկա։

- Լավ, հաջորդ հարցը։ Ո՞վ է Ձեր հիմնական քաղաքական հակառակորդը։ Տարբերակներ․ Ռոբերտ Քոչարյան․․․

- Սիրո՛ւմ եմ բոլորիդ։

- Սերժ Սարգսյան․․․

- Խոնարհվո՛ւմ եմ բոլորիդ առաջ։

- Վազգեն Մանուկյան․․․

- Ներողությո՛ւն եմ խնդրում բոլորիցդ։

- Լևոն Տեր-Պետրոսյան․․․

- Հըմ․․․ Բը․․․ Վայ․․․ Լավ, էս հարցն էլ հանեք։

- Հաջորդ հարցը։ Վերջին տարվա ընթացքում քանի՞ տոկոսով է նվազել Ղարաբաղի տարածքը։ Տարբերակներ․ 5, 10, 20, 70։ Խնդրեմ, Ձեր պատասխանը։

- Մի րոպե մտածեմ։ Հաստատ 5-ը չի, 5-ը Քոչարյանին բռնել-բաց թողնելու թիվն էր․․․ 10-ը «Իսկանդերի» պայթելու տոկոսն էր․․․ 20-ը ռեյտինգս էր․․․ 70-ը Իջևանից էն Հայկի ուղարկած արաղի գրադուսն էր․․․ Էս ի՞նչ բարդ հարցեր եք տալիս։ Մի խոսքով՝ շահումս բերեք։

- Բայց ոչ մի հարցի չպատասխանեցիք։

- Ո՞վ ասաց։ Նախ՝ հարցերին պատասխանելու համար բազմաթիվ «ություններ» են պետք՝ կրթություն, տրամաբանություն և այլն, իսկ ես վաղուց հրաժարվել եմ «ություններից», երկրորդն էլ՝ ես բոլոր հարցերին պատասխանեցի։ Չեք հավատում՝ ժողովրդին հարցրեք։

- Լավ, լավ, բերեք էս մարդու շահումը։ Կանխի՞կ եք ուզում, թե՞ փոխանցենք որևէ հիմնադրամի։

- Կանխիկ։ Էս ՀԴՄ կտրոն չեք տալի՞ս։ Լավ, Ձեր հետևից կգան․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4092 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ