...

Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը

Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը

Չգիտենք: Մի ժամանակ «Եռյակ-երկխոսություն» կոնցեռնի ղեկավարն էր, ինչն էր: Բայց հիմա քանի օր է, ալեկոծել է քաղաքական դաշտը: Հազիվ ամեն մեկն իր նիշան գրավել էր: Ընդդիմությունը հարմարավետ տեղավորվել էր խորհրդարանական աթոռներին ու Ֆրանսիայի հրապարակում, ազգը փրկելու 3-ամյա մոնոպոլիան ձեռքը վերցրել, տենդեր է, բան է, ջեբի փող, աշխատում էր, էն մի քիչ ուրիշ ընդդիմությունը Ազատության հրապարակն էր վերցրել, իշխանությունը... դե, ավելի շատ տալիս է, քան՝ վերցնում է: Մի խոսքով, բոլորը գոհ, հանգիստ ապրում էին:

Ու մեկ էլ հայտնվում է Ռուբեն Վարդանյանը: Հայտարարեց, թե Ռուսաստանը ապրելու երկիր չի, ապրելու երկիրը Հայաստանն է, ավելի ճիշտ՝ Արցախը, ասուլիս արեց, լիքը հայտարարություն արեց, ամբիցիոզ, հայտ ներկայացրեց, որ պատրաստ է ազգը փրկել, հանուն որի գնում է Ֆրանսիա, ազգափրկչական գործը այնտեղից սկսելու... ու կաշը գնաց:

Ո՞նց թե, եկել ես, ազգը փրկես... էս ո՞ւմ ասիր: Էս ո՞ւմ հացին ես վայիս լինում: Ու հիմա քոչարյանական, դաշնակ, հանրապետական, արևմտամետ. բիրիքով տոպկում են Ռուբեն Վարդանյանին: 

Քոչարյանականները մի ուրիշ ձև են խառնվել: Խանդոտ կնոջ պես. կարո՞ղ է, էս Ռուբոն Ռուսաստանի մարդն է, հետը սիլի-բիլի է անում: Բայց հո չե՞ն կարող դա ուղիղ ասել: Քոչարյանականներից մեկը հարցազրույցներից մեկում հայտարարեց. «Զգուշացե՛ք, Մեծ Բրիտանիան Ռուբեն Վարդանյանին «սմատրյաշի» ուղարկեց Արցախ»:

Էն «Հայաստան» հիմնադրամի ղումարբազը վազելով հարցազրույց է տալիս ու ասում. «Ռուբեն Վարդանյանը փախչու՞մ է Ռուսաստանից»: Այսինքն, հայտարարում են, թե Ռուբեն Վարդանյանը Արևմուտքի ագենտն է:

Իսկ Ռուսաստանի ագենտ լինելու մոմենտը թողել են արևմտամետներին: Ինչ տեսություն ասես, որ չեն գրում: Ռուսաստանը Ռուբեն Վարդանյանին դեսանտ է իջեցրել Արցախում: Կամ՝ Ռուսաստանը հոգնել է Նիկոլից, որոշել է հանի գործից, Ռուբոյին բերի: Այսինքն, Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի ագենտն է:

Իմա՝ Ռուբեն Վարդանյանը պո-լյուբոմու ագենտ է: Քանի որ ինքը ռուսահայկական կրթություն ունի, էսպես ենք գրում, որ կարդալուց հասկանա, ինչ ենք գրում: 

Բայց ի՜նչ թամաշաներ են մեզ սպասվում, ի՜նչ թամաշաներ: Տիգրան Արզաքանցյանը կարող է մի անկյունում ծխել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ