...

Ո՞վ է սուրճի բաժակ նայել

Ո՞վ է սուրճի բաժակ նայել

Օրերս Գավառում կայացած ՔՊ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մի խումբ ուսուցիչներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը, առաջարկել, որ Հայոց պատմությունը վերափոխվի Հայաստանի պատմության: Aravot.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվել է. հնարավո՞ր է տրամադրեն այդ մանկավարժների տվյալները, որպեսզի իրենց հետ ևս հարցազրույցներ վարեն ու իրենց հիմնավորումները ներկայացնեն՝ հանրային հնչեղություն ստացած խնդրի վերաբերյալ: Նազելի Բաղդասարյանը պատասխանել է, թե ճշտել է վարչապետից, որ առարկան վերանայելու առաջարկը եղել է տարբեր ձևաչափերում և մասնավոր զրույցներում:

«ՉԻ». Դե, սա լրիվ իշխանությունների ոճով է: Հո չէի՞ն ասելու, որ իրենց ուղեղում է ծագել Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերափոխելու գաղափարը: Պիտի ինչ-որ մեկին հնարեին, գցեին նրա վրա: 

Տվյալ դեպքում գցել էին մի խումբ երևակայական ուսուցիչների վրա: Էն էլ լրատվամիջոցը կոնկրետ անուններ է պահանջել, արդեն չէին կարող մեռած հոգիների նշել, ստիպված պատասխանել են, որ սուրճի բաժակ նայելուց է միտքը ծագել, կամ թիվ 57 ավտոբուսում վարորդի և ուղևորի մասնավոր զրույցից: 

Որ հետո այս գաղափարը լավ չաշխատի, մեղքը գցելու են էդ չեղած ուսուցիչների, մասնավոր զրուցակիցների ու սուրճի բաժակ նայողների վրա: Ոնց որ միշտ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ