...

Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը

Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է այն տեղեկությանը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին. «Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա։ Էն որ ասել ենք՝ հետ քայլ չկա, նահանջ չկա, այդ տրամաբանությամբ գնում ենք առաջ, մնացածը խոսակցություններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետվում: Հունիսի 3-ը շատ կարևոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափություն է սպասվում»:

«ՉԻ». Իշխան Սաղաթելյանի հետ մի հարցում համաձայն ենք. հունիսի 3-ը շատ կարևոր օր է: Մենակ թե, իրենց համար տհաճ օր է լինելու, որովհետև Հայաստանի բազմաթիվ դպրոցներում վերջին զանգի միջոցառումներ են նախատեսված: 

Թարս է, էլի: Կամ եղանակն է խանգարում հայրենիքի փրկությանը, իսկ երբ հայտարարվում է վճռականներից վճռականագույն օրվա մասին, դա էլ համընկնում է վերջին զանգի հետ: 

Սկզբունքորեն, կարելի է այդ օրը խորհրդարանի փոխարեն որոշ դպրոցներ գրոհել, շրջանավարտների շրջանում հարցում անցկացնել՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, բայց դե, դժվար դպրոցականներն ու ծնողները աղուհացով իրենց դիմավորեն: 

Լավ, բա ձեր շարքերում մեկը չկա՞ր, որ զգուշացներ այս անհարմար օրվա մասին: Ավելի լավ է՝ հետաձգեք, հունիսի 31-ին անցկացրեք: Այդ օրը ոչ մի տեղ ու ոչ մի բան նախատեսված չի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ