...

Ոչ մի թիզ քարտեզ

Ոչ մի թիզ քարտեզ

Yerkir.am-ը գրել է, որ ՀՀ-Վրաստան բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:

«Արտաքին գործերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի մեջ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»», գրել է կայքը:

«ՉԻ». Լրիվ մոռացել էինք, որ Հայաստանը չորս հարևան ունի, չորսի հետ էլ սահմանազատման գործ կա: 

Հաշվի առնելով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքները, որոնք ենթադրում են ինչ-որ զիջումներ՝ ուզած-չուզած մի երկու կտոր էլ պիտի Վրաստանին տան, որ ձենը կտրի:

Թուրքիայի ու Իրանի դեպքում ավելի բարդ է. այնտեղ սահմանազատման աշխատանքների համար դեռ պարզ չէ, թե ինչ քարտեզներից պետք է օգտվել. ՌԴ Գենշտաբի՞, Օսմանյան կայսրությա՞ն, թե՞ Աքեմենյան Պարսկաստանի:  

Հ.Գ. Վիլսոնյան քարտեզն է մեր հաղթաթուղթը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ