...

Ոչխարներու, խոզերու, տավարներու նախարարը

Ոչխարներու, խոզերու, տավարներու նախարարը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ նիստում հայտարարել է. «Կրճատելով ամանորյա ոչ աշխատանքային օրերը՝ մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում ու չի մեկնի արտերկիր: Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, ու դա հակաքրիստոնեական է»:

«ՉԻ». Մարդը ճիշտ բան է ասում: Ավելին, մենք առաջարկում ենք, որ Ամանորին ընդհանրապես ոչ աշխատանքային օրեր չլինեն: Թե չէ Նոր Տարվա գիշերը զբաղվում ենք հարբեցողությամբ, շամպայն, կոնյակ-մոնյակ ենք խմում, ու դա Ժնևի կոնվենցիաների խախտում է:

Պետք է նաև հանգստյան օրերը՝ շաբաթն ու կիրակին, դարձնել աշխատանքային: Այդ դեպքում մարդկանց մեծ մասը կմնա ոչ թե Հայաստանում, այլ ընդհանրապես իր քուչից դուրս չի գա: Դրա արդյունքում կողքի խանութների ՀՆԱ-ն կաճի 142,1 տոկոսով: 

Ամենաշատը պրն Քերոբյանի այս նոր գաղափարներից ուրախացել են խոզի գոճիները, որոնք ամեն տարի հարյուրներով հայ ազգի որկրամոլության զոհ էին դառնում: Ոչխարներն էլ են ողջունում որկրամոլության դեմ այս պայքարը: Էս ոնց որ իշխանությունները թազա ընտրազանգված են հավաքում: 

Բայց ամենակարևորը, որ մեր հարգարժան նախարարը, պարզվում է, քրիստոնեական արժեքներ է դավանում: Այս տեմպերով շարունակի, հայ ազգին պարտադրելու է տարվա կեսը պաս պահել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   609 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ