...

Огласите весь список, пожалуйста!

Огласите весь список, пожалуйста!

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ որպես «Հայաստան» դաշինքի որակական ցուցանիշ, ասել է, որ ընտրական ցուցակում ընդգրկված է գիտությունների 2 դոկտոր-պրոֆեսոր, գիտությունների 11 թեկնածու, որոնցից 10-ը՝ դոցենտ, 2 գեներալ, որոնցից 1-ը՝ գեներալ-գնդապետ, մեկ գնդապետ, դպրոցի 3 տնօրեն, համայնքների 7 ղեկավար, ԱԺ 7 նախկին պատգամավոր, 5 նախկին նախարար և մեկ փոխվարչապետ:

«ՉԻ». Պատկառելի ցուցակ է: Բայց այն մի տեսակ ամբողջական չի ներկայացնում դաշինքի որակական հատկանիշները: Պետք է բացել փակագծերը, որ դաշինքի մասին պատկերացումներն ամբողջական լինեն:

Օրինակ՝ կարելի էր նաև նշել, որ դաշինքում ընդգրկված են 3 միլիարդատեր և 7 միլիոնատեր:
Կամ՝ դաշինքում ընդգրկված են կոռուպցիայի մեջ մեղադրվող 11 հոգի, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 6 հոգի, բյուջեի հաշվի հարստացած 43 հոգի, դպրոցում դրամահավաքությամբ զբաղված 3 հոգի:

Կամ՝ դաշինքում ընդգրկվածներին միասին պատկանում է Հայաստանի ՀՆԱ-ի 14 տոկոսը, նրանք ունեն ընդհանուր 487 անշարժ գույք, տարածք, բնակարան, շենք: Նրանց ազդեցության տակ են գտնվում 39 կայք, 6 հեռուստաընկերություն, 2 ռադիոկայան, 411 ֆեյք, 98 բլոգեր: Իսկ թե ով ինչ բիզնես ունի, որտեղ և ինչ փայատեր է, դրա հաշիվը խառնել ենք:

Էս որ գրում ենք, օրինակի համար ենք գրում, հո չե՞նք ասում, թե հենց այսպիսին են թվերը: Իրական թվերը, մեզ թվում է, նույնիսկ Ինտերպոլը չգիտի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ