...

Դուք էլ մի բարի պտուղ չեք

Դուք էլ մի բարի պտուղ չեք

«Մենք ուզում էինք Հայաստանի հանրությանը վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս, որը կարծում եմ՝ հաջողվեց։ Մեր կողմից մասնավորապես մեր հասարակությունը լսում է ոչ թե աբսուրդներ, անեծքներ, սպառնալիքներ, հոխորտանքներ, այլ լսում է քաղաքական ծրագրեր, քննարկում է երկրի ապագան, անում է դա տրամաբանության շրջանակներում»:

Պնդումների հեղինակը Քոչարյանի գրասենյակի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վիկտոր Սողոմոնյանն է:

«ՉԻ». Փաստորեն Վիկտորն էլ է խորապես նողկացել «Հայաստան» դաշինքի քարոզարշավից ու չի հետևել նրանց հրապարակային խոսքին: Այլապես նկատած կլիներ, թե ինչ բառապաշար էր օգտագործում, օրինակ, Գեղամ Մանուկյանը: Կամ էլ իրենց ծրագիրը հենց դա է՝ Հայաստանի քաղաքացիների մի քանի հարյուր հազարը անբարոյականի տղա կամ աղջիկ է:

Եթե հետևեր, ապա նկատած կլիներ, որ Վահե Հակոբյանը կամ Մեղրու քաղաքապետը քրքրում են մրցակցի անկողինը:

Քաղաքական դիսկուրսը ո՞րն է՝ նապաստակից չախոբիլի սարքե՞լը, թե՞ մանի կաշայի ռեցեպտը:

Աբսուրդ չե՞ն խոստումները, թե առանց պատերազմի վերադարձնելու ենք Հադրութը և Շուշին:

Աբսուրդ չէ՞, որ երկրի էներգետիկ հարստությունները ուրիշին նվիրածը խոսում է էներգետիկ անվտանգությունից ու դիվերսիֆիկացումից:

Աբսուրդ չէ՞, որ Քոչարյանը հակակոռուպցիոն ծրագիր է ներկայացնում:

Աբսուրդ չէ՞, որ Քոչարյանը խոսում է ընտրությունները կեղծելու անթույլատրելիության մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ