...

Հերքելով հաստատել են

Հերքելով հաստատել են

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով  Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի՝ նա Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններին մասնակցության համար առաջարկել էր ձևավորել «Ազգային համաձայնության դաշինք», ասել է.

«Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։

Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել։

Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Սա է եղելությունը»:

«ՉԻ». Բա հետո՞: Վիկտոր Սողոմոնյանը իբր հերքում է Առաջին նախագահի ասածները և մի ամբողջ տեքստ է հրապարակում, որտեղ մեկը մեկին հաստատում է Տեր-Պետրոսյանի խոսքերը: Նույն շարադրանքն է: Այսինքն՝ հերքումի տակ դրել, սաղ հաստատել են:

Իհարկե, հասկանալի է, թե ինչու է Քոչարյանը վրդովված: Հանդիպման մանրամասներ հրապարակելը իր համար էական չէ: Էական է, որ Տեր-Պետրոսյանն առաջարկել էր Հայաստանի երեք նախկին ղեկավարներով պաշտոն ստանձնելու, իշխանություն գալու մտադրություններից հրաժարվել, Քոչարյան դա մերժել է՝ հաստատելով, որ այս ընտրություններում ընդամենը աթոռի կռիվ է տալու: Ընդ որում՝ ամեն գնով: Ու մնացածը՝ երկրի իրավիճակ, անվտանգություն, կայունություն, իրենց համար երկրորդական է: Ինչպես միշտ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ