...

Ոնց էլ գցեք, իքիբիր եք բռնելու

Ոնց էլ գցեք, իքիբիր եք բռնելու

Եսիմինչագետ Էդգար Էլբակյանը 168.am-ի հետ հարցազրույցում ասել է. «Ցավոք, քիչ են այս մասին խոսում, և իզուր, որ էս երկրի կործանման հիմքերը դրվել են հենց առաջին նախագահի օրոք: Երբ որ ինքը 1990-ականներին տանում էր ակտիվ հակառուսական քաղաքականություն, այն ժամանակ մենք կորցրեցինք Շահումյանն ու Մարտակերտը, հենց այդ ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու սպարապետ Վազգեն Սարգսյանը մտան Լևոն-Տեր Պետրոսյանի մոտ և ասացին՝ էս ի՞նչ ես անում»:

«ՉԻ». Էս մարդը մեղավոր չի, մեղավոր են սրան բանի տեղ դնողները: Մարդ ասում է՝ գնա, էն մեր կողքի շենքի բեսեդկում նարդի խաղացող Վաղո ձյաձյային կանչի, հետը հարցազրույց անի: Կդնի, նենց մի հատ վերլուծություն կանի, քեֆդ կգա: 

Թե չէ էս ի՞նչ է: Էս տղեն 1992-ին մի դուզգյունի ծնված էլ չի եղել, բայց դեմքի այնպիսի արտահայտությամբ է խոսում, կարծես նախագահական  աշխատասենյակում սեղանի տակ պախկված է եղել, ու անձամբ հետևել է Տեր-Պետրոսյանի ու ջղայնացած նրա մոտ եկած Վազգենի և Սերժի զրույցին: 

Հետաքրքիր է, որ հայոց վերլուծական դաշտի իքիբիրներին լսում ես, մի մասն ասում է, թե Լևոնը Արևմուտքի խամաճիկն է, ռուսների դեմ էր գործում, մի մասն էլ ասում է՝ ռուսների խամաճիկն էր, Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց, ռուսական ռազմաբազա բերեց մեր գլխին, ռուսների վասալը սարքեց մեզ: Բայց ոչ մեկը չի ասում, էլի, թե Տեր-Պետրոսյանի օրոք ինչքան ռուսական զենք ու սպառազինություն է բերվել, որը բեկում մտցրեց ղարաբաղյան պատերազմում, ու դրանից հետո մի 10-15 տարի էլ այդ զենքով յոլա էինք գնում: Ուրիշ բան չենք ասում, մենակ էս մեկը հերիք է:

Սրանց պատճառով այսօր հայոց այբուբենի ամենահարգված տառը «ճ» տառն է: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ