...

Որ մին խոսի, ջարդի հազար

Որ մին խոսի, ջարդի հազար

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Մայր Աթոռի հայտարարությունն ու ասել. «Հույս ունեմ, որ հոգևոր ճեմարանն ավարտած ու բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք, հոգևոր ճեմարան ընդունվելիս ու ավարտելիս, բավարար փաստարկներ ու փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ: Համոզված եմ դրանում, որ ներկայացրել են, էնպես որ, մտահոգվելու մեծ բան չկա»:

«ՉԻ». Որ ասում էինք՝ իշխանության հայտ ներկայացնողները, հեղափոխություն անողները պետք է սկզբից փսիխո հանեն, շատերը մտածում էին, թե կատակ ենք անում: 

Էս իշխանության դեպքում, մանավանդ հաշվի առնելով վերջին օրերի «կոկաինոտ» իրադարձությունները, մի հատ էլ բոլորը պետք է «նարկո» հանեն: 

Բայց տեսա՞ք, թե Ադրբեջանի, Արցախի հակամարտության, տարածքների վերաբերյալ հարցերին անդրադառնալիս Փաշինյանն ինչքան խեղճացած է խոսում, կմկմալով, վախվխորած, բայց ինչքան քաջ է դառնում իր ընդդիմախոսների մասին խոսելիս: Կապ չունի՝ այդ ընդդիմախոսը հոգևորական է, թե որդեկորույս մայր: Մորթում, թափում է, թուրը աջ ու ձախ կտրում է:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ