...

Որ «խաղաղության դարաշրջանի» գնացքն արդեն մեկնել է․․․

Որ «խաղաղության դարաշրջանի» գնացքն արդեն մեկնել է․․․

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ցավոք՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման հարցում կոնկրետ արդյունքներ չկան, բայց Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ ծրագիրը։

Այ-այ-այ, ո՞ւմ մտքով կանցներ, որ կոնկրետ արդյունքներ չեն լինելու։ Չնայած՝ կարևորն, իհարկե, Հայաստանի պատրաստ լինելն է։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը ե՞րբ կհասկանա, որ որևէ ճանապարհ ինքնակամ բացել կարող է միայն նա, ով փակել է, իսկ Հայաստան մտնող ճանապարհները ոչ թե մենք ենք փակել, այլ Ադրբեջանը, հետևաբար՝ մեր «շահագրգռվածությունը» որևէ նշանակություն չունի։ Դա նույնն է, թե մեկը դիմացինին հրի-գցի փոսը, ու սա ներքևից հայտարարի, թե համաձայն է, որ հրողն իրեն փոսից հանի։ Բայց վարչապետի երկրպագուներն այսպես թե այնպես ցնծալու առիթ ունեն։ Տեսա՞ք, որ ինքը Հայաստանի շրջափակումը վերացնելու կողմնակից է, ինքն ի՞նչ մեղավոր է, որ չի ստացվում։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ