...

Օրենքը չի արգելում խաբել ժողովրդին

Օրենքը չի արգելում խաբել ժողովրդին

Պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր նախկին ասածներից ոչ մի բան էլ չի մոռացել, բայց հավելել է՝ «դրանք ասելու ժամանակ ես մարդ էի, որը իրավունք ուներ անել ցանկացած բան, որը արգելված չէր օրենքով, հիմա ես մարդ եմ, որ կարող է անել միայն այնպիսի բաներ, որոնք թույլատրված են օրենքով»։

Նիկոլ Փաշինյանի ասածն այն է, որ այն ժամանակ ինքը պետական պաշտոնյան չէր, ու քանի որ ժողովրդին նախընտրական սուտ խոստումներ տալն արգելված չէ՝ ինքը, ժողովրդին խաբելով, ոչ մի օրենք չի խախտել։ Լավ, ենթադրենք՝ ձևականորեն ճիշտ է ասում (թեև, օրինակ, Ռադիոտան դուռը ջարդելը կամ արագաչափի տեսախցիկը փակելն օրենքով թույլատրված չեն)։ Բայց երբ ասում է, որ հիմա կարող է անել միայն այնպիսի բաներ, որոնք թույլատրված են օրենքով, կարող է հարց առաջանալ, օրինակ, թե ո՞ր օրենքով է իրեն թույլատրվել ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և համաձայնվել հայկական զորքերը դուրս բերել, ասենք, Աղդամից՝ այն դեպքում, երբ որևէ օրենքով այնտեղ ՀՀ զորքեր չկային։ Կամ՝ ՀՀ օրենսդրության ո՞ր հոդվածն է ՀՀ վարչապետին թույլատրել հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ այն դեպքում, երբ Արցախը ոչ թե Հայաստան էր, այլ միջազգայնորեն չճանաչված ու ճանաչման ձգտող պետություն։

Բայց այս հարցերը, իհարկե, կմնան անպատասխան, որովհետև օրենքը պետական պաշտոնյաներին թույլատրում է մանիպուլացնել ցանկացած հարց։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ