...

Ոտնձգություններ Հայկական VIP դրախտում

Ոտնձգություններ Հայկական VIP դրախտում

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։ 

«Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվեց առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով»,- նշված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

«ՉԻ». «Հայկական VIP դրախտ» հայտնի երգում հայերի երազած դրախտում բոլոր մեքենաների ապակիները մգացված են: Հիմա տեսնում ենք, որ երգի այդ տողերը հեչ էլ պատահական չեն:

Ալիևի հայտարարությունները, Արցախի վիճակը, Փաշինյանի կադաստրային տրամադրությունները, ԱՄՆ-ի Պետդեպի հայտարարությունը... ոչ մեկն այդքան հանրային աղմուկ չի բարձրացրել, դժգոհություն չի առաջացրել, որքան մեքենաների «պլյոնկի» հարցը:

Էն աստիճան, որ ԱԺ մի ամբողջ հանձնաժողով այդ հարցով հանդիպում է ունենում ՆԳ նախարարի հետ: 

Բա ո՞նց, իշխանությունները հայերի դրախտի վրա ոտնձգություն են կատարել: Էն սաղ հեչ, բայց որ «պլյոնկին» են կպնում, դա արդեն կարմիր գիծ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ