...

Լայն փակված աչքերով

Լայն փակված աչքերով

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ վարչապետի տիկնոջը սպասարկող «Լեքսուս» ավտոմեքենայի ապակիները թաղանթապատ են, պատասխանել է, որ դրանից տեղյակ չէ, առաջին անգամ է լսում. «Եթե տեղյակ լինեմ, միանշանակ քայլեր կձեռնարկեմ»:

«ՉԻ». Ափսոս, որ լրագրողները չեն հարցրել. ո՞նց է հնարավոր, որ իրենք տեղյակ են, որ վարչապետի տիկնոջը սպասարկող «Լեքսուս» ավտոմեքենայի ապակիները թաղանթապատ են, իսկ նախարարը տեղյակ չի:

Եթե նախարարը դրանից տեղյակ չի, բա էլ ինչի՞ց է տեղյակ: Աննա Հակոբյանի մեքենային հաստատ ուղեկցում են ոստիկանական ուժեր կամ թիկնազորներ: Մեքենաներով: Հաստատ տեսել են, որ վարչապետի տիկնոջ մեքենան «պլյոնկած» է: Ընդ որում՝ ամեն օր, ամեն ժամ: 

Եթե տեսել են, նշանակում է՝ բան չեն արել, որ մեքենայի ապակիները համապատասխանեցվեն սահմանված նորմերին: Ոչ արձանագրել են դա, ոչ էլ զեկուցել նախարարին: Երևի վերևից ասել են, որ նախարարը շատ փոքր մարդ է, իրեն չի հասնում տեղեկացված լինել: 

Բայց հիմա նախարարը տեղյակ է: Հեսա տեսեք՝ ոնց է ձեռքը խփելու սեղանին ու «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Նիկոլայ Պետրովիչի պես իր տղամարդու խոսքն ասելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ