...

Ով նստի, ով հայտնվի խորհրդարանում

Ով նստի, ով հայտնվի խորհրդարանում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենք խորհրդարան մտնելուց հետո ամեն ինչ արել են, որ նոր ընդդիմադիր բևեռ ձևավորվի, սակայն գործող իշխանությունն ամեն ինչ արել է, որ իր ընդդիմադիրները մնան «նախկինները»:

«Նիկոլ Փաշինյանն ում հայտարարել էր, որ պետք է դատի, չագուչով խփի, բոլորը պատգամավոր են»:

«ՉԻ». Բայց, մեր մեջ ասած, ճիշտ բան է ասում Մարուքյանը: Փաշինյանը ում մասին հայտարարել էր, որ նստեցնելու է, պատժելու է, թալանածը վերադարձնելու է, բոլորին խորհրդարան բերեց: Մարդիկ, որոնք երեք տարի առաջ քաղաքական դիակներ էին, արդեն վերջացած էին, բոլորին վերակենդանացրեց, մանդատներն էլ ձեռքները տվեց:

Բայց կա մեդալի մյուս կողմը. ընտրություններից հետո մի քաղաքագետ տեսակետ հայտնեց, թե ինչու ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դուրս մնացին խորհրդարանից: Ասաց. որովհետև նրանց իրական տերերը որոշեցին անձամբ գնալ խորհրդարան և այս պսևդոկուսակցությունների կարիքն այլևս չունեին: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1028 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ