...

Ովքե՞ր կդառնան տուգանքի կիսամատերիալ

Ովքե՞ր կդառնան տուգանքի կիսամատերիալ

«Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի տուգանքի կեսը, մնացած կեսը կհամարվի վճարված, այսպիսով կարձանագրենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այլ կերպ ասած՝ տուգանքն արագ վճարած քաղաքացիները կլինեն ոչ թե տուգանքի մատերիալ, այլ կիսամատերիալ, կամ՝ եթե կուզեք, «պոլուֆաբրիկատ»։

Լավ որոշում է, իհարկե։ Բայց հլը մի րոպե․․․ Իսկ սովորաբար ովքե՞ր են տուգանքը վճարում ոչ թե 15, այլ, ասենք, 20-25-30 օրվա ընթացքում։ Ճիշտ է, ավելի հաճախ՝ նրանք, ովքեր աշխատավարձից աշխատավարձ են ապրում, այսինքն՝ մի կերպ են ձգում ու միշտ չէ, որ գրպանում տուգանքի գումար ունեն։ Իսկ համեմատաբար ունևորների համար «արագի մեջ» տուգանք վճարելը խնդիր չէ։ Ու ստացվում է, որ միայն համեմատաբար ունևորներն են դառնալու տուգանքի «կիսամատերիալ», իսկ աղքատները շարունակելու են լիարժեք «մատերիալ» մնալ։ Բայց դե՝ իրենք են մեղավոր։ Չէ՞ որ աղքատությունը նրանց գլխներում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ