...

Ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունն անհանգստացրել է մեղադրյալ Քոչարյանի աջակիցներին

Ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունն անհանգստացրել է մեղադրյալ Քոչարյանի աջակիցներին

Մեղադրյալ Քոչարյանի աջակիցների գրաճանաչ մասը լայն  քննարկումների առարկա են դարձրել ԱԱԾ նախկին ղեկավար Վանեցյանի, ոստիկանապետ Օսիպյանի պաշտոնանկ լինելը (պիցցա ուտողներին չի վերաբերվում, նրանց հիմնական գործառույթը հերոս գոռալն է): Մեղադրյալ Քոչարյանի առաջատար լրատվամիջոցը գտնում է, որ Վանեցյանի հրաժարականի պատճառը խորքային է և ասում է,որ Փաշինյանի կռիվը ոչ այնքան Վանեցյանի, Օսիպյանի հետ է, որքան մեր պետության, և որ պետական օրգանիզմը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես ղեկավար, ինչպես որ մարդու օրգանիզմն է պայքարում օտար մարմնի դեմ։  Շարունակելով ուժային կառույցների ղեկավարներին պետության հետ նույնացնելը, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս ուժային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանք շոուի «մատերիալ» ապահովեն։ Պետությունը, սակայն, վարչապետ Փաշինյանին «ո՛չ» է ասում՝ պնդելով, որ հնարավոր չէ ապօրինությունների գնալ, քանզի վերջում կդատվեն բոլորը։ Իհարկե, մեղադրյալ Քոչարյանի կայքը զերծ չի մնացել նաև ահաբեկումից և ասում է, որ Պոպուլիստ հեղափոխականը ( խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին) իր գլուխն ուտելու է, բայց չի մանրամասնում, թե ոնց է գլուխն ուտելու:  

Իսկ հիմա ամեն ինչ հերթով: Այո, հասարակությունը դժգոհ է վարչապետ Փաշինյանից: Ինչպես տեսնում ենք, վարչապետ Փաշինյանից հասարակության դժգոհությունն ու մեղադրյալ Քոչարյանի աջակիցների դժգոհությունը տարբեր են: Հասարակությունն  արդարադատություն է պահանջում և դժգոհում է,որ նրանք, ովքեր երկիրը քարուքանդ են արել և մարտի մեկին կրակել են խաղաղ ցուցարաների վրա, չեն պատժվում, իսկ մեղադրյալ Քոչարյանի աջակիցներն արդարադատության պահանջը համարում են շոուի «մատերիալ» և ուժային կառույցի երկու ղեկավարներին նույնացնում են պետության հետ և Պետությունը (այսինքն՝ Վանեցյանն ու Օսիպյանը )  ոչ է ասում Փաշինյանին, որ անհնար է ապօրինությունների գնալ և հրաժարական է տալիս:

Հետաքրքիր է, չէ՞, թե լրատվամիջոցը որտեղից գիտի, թե ինչին են նրանք ոչ ասում: Իսկ մամուլի հրապարակումների համաձայն նրանց Վարչապետն է պաշտոնանկ արել: Արդարության պահանջ է: Արձանագրենք: Մեղադրյալ Քոչարյանի աջակից լրատվամիջոցի անկեղծությունը: Նրանք այլ կերպ չեն էլ կարող պատկերացնել, որ իշխանությունն առանց ուժայինների աջակցության կարող է գոյություն  ունենալ և իրենց համար իշխանավորը նույն պետությունն է, ինչպես եղել է իրենց պաշտպանյալի ղեկավարման տարիներին: 1998թ իրենց պաշտպանյալն իշխանության եկավ ուժայինների միջոցով և 10 տարի իշխանությունը պահեց ուժայինների միջոցով: Այնուհետև Քոչարյանի լրատվամիջոցը գտնում է, որ եթե Վանեցյանին և Օսիպյանին պաշտոնանկ է արել Փաշինյանը, ապա խնդիր է ունեցել ոչ թե ուժայինների ղեկավարների հետ այլ պետության հետ, որ պետական օրգանիզմը չի ընդունում օտար մարմնին և պայքարում է նրա դեմ:

ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը իր իշխանությունը վստահել է Նիկոլ Փաշինյանին, իսկ իրենց պաշտպանյալը նման երջանկություն չի ունեցել: Ենթադրվում է, որ պետության համար Նիկոլ Փաշինյանն օտար լինել չի կարող: Իհարկե, մարդու օրգանիզմն օտար մարմին չի ընդունում և պայքարում է այնքան, որքան դիմադրողականությունը բավարար է լինում: Այս պարագայում մարդը պայքարելու հնարավորություն է ունենում: Բայց մարդու օրգանիզմում երբեմն լինում է չարորակ գոյացություն, և եթե մարդը ժամանակին չի կարողանում մայր ուռուցքը հեռացնել, հետո արդեն մետաստազների դեմ գրեթե անհնար է լինում պայքարել, նույնիսկ քիմիան չի օգնում: Սա ի միջի այլոց: Բնական հարց է առաջանում: Քոչարյանի աջակիցներն ինչո՞ւ են անհանգստացած ուժային երկու կառույցների ղեկավարների  պաշտոնանկության համար:  Պատասխանը թողնում ենք ընթերցողին: Մեզ համար անչափ կարևոր է ընթերցողի կարծիքը:

Ջավահիր Այվազյան 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ