...

Ուրիշ լավ ե՞ք

Ուրիշ լավ ե՞ք

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ եվրոպական անվտանգության հարցերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»:

«ՉԻ». Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մահվան մասին լուրերն այնքան էլ չափազանցված չեն: Ավելին, Լավրովը հենց դա է ասում: 

Ավելին, Ադրբեջանը հասավ նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխարեն հիմա նրանց անվանում են Կովկասյան հարցերով ներկայացուցիչներ: 

20 տարվա փայլուն, քոմփլիմենթար, հարձակողական, ոչմիթիզական արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքն է սա, որ ՌԴ արտգործնախարարը Ադրբեջանի դիրքորոշումն է «ավետում»: Ոչ մի քաղաքական սուբյեկտայնություն, ոչ մի Արցախ, ինքնավար մարզ, ոչ մի բան: Հայեր, պարզապես հայեր:

Հ.Գ. Իսկ մեզ մոտ Հրապարակ են զարդարում, ճոխ Նոր տարի են որոշել անել, աշխարհին զարմացնել: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   544 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ