...

Ուրիշի կարծիք հարգողը

Ուրիշի կարծիք հարգողը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ՀՀ նոր Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը պիտի պահպանվի՞, թե՝ ոչ, ասել է. «Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է»:

«ՉԻ». Սխալ է գրված: Պետք է լիներ. «Ադրբեջանի կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին: Իսկ մենք կարծիք հարգող իշխանություն ենք»:

Թե չէ նորից հին ու արդեն մաշված «պլաստինկեն» է միացրել, թե բա ժողովուրդն է որոշում: Ձևը լավ են գտել, ինչ աղետ բերեն, մեղավոր միշտ ժողովրդին են համարելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   383 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ