...

Ուշացած խոստովանություն

Ուշացած խոստովանություն

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսել է 44-օրյա պատերազմի՝ իր մեղավորության ու իրեն վերագրվող մեղադրանքի, այն է՝ դավաճանության մասին. «․․․Որովհետև հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եվ թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»:

Այո, դա ավելին է, քան դավաճանությունը, և լավ է, որ Փաշինյանը սրա մասին հրապարակային խոստովանում է։ Այդ խոստովանությունն այսօր արդեն ոչինչ է, որովհետև խոստովանության պահն էլ բաց է թողել, ինչպես բաց է թողել հազարավոր կյանքեր փրկելու նախ գիտակցման, ապա դրա համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու պահը։ Խոստովանությունը ներման հնարավորություն է տալիս շատ հաճախ, բայց սա այդ դեպքը չէ։ Ինչո՞ւ, որովհետև Փաշինյանի խոսքը անկեղծության խոսք չէ, այն ավելի շուտ անելանելի վիճակում հայտնված մեկի խոստովանություն է և ավելի շատ հարցեր է առաջացնում, քան կարեկցանք։ Խոստովանությունը նոր գիտակցություն ու նոր վիճակ է սահմանում մարդու, նրա ընկալումների համար։ Այդպե՞ս է, անշուշտ՝ ոչ։ Փաշինյանը շարունակում է նույն գործելաոճով առաջ շարժվել՝ չի խոսում հասարակության հետ, չի ասում, թե ինչ է բանակցում դրսերում, չի հրապարակում այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում է խաղաղության դարաշրջան բերել։ Մինչդեռ պարտավոր է։ Պարտավոր է նույն սխալը չանել, որովհետև դա այլևս ոչ թե սխալ կնշանակի, այլ պարզապես վերջ կդնի այն ամենին, ինչը լավ կամ վատ, կիսատ ու պռատ արարել ենք 30 տարում։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ