...

«Պադոշության» կանխավարկած

«Պադոշության» կանխավարկած

«Եթե ես իմանամ, որ վատ բան եմ անում, որ դավաճան եմ, ձեր աչքերին ո՞նց կնայեմ, ո՞նց կգամ ձեր մեջ կկանգնեմ», Սյունիքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդային տարիների մի հին անեկդոտ կա․ մեկը տրոլեյբուսից իջնում է, հսկիչները կանգառում պահանջում են տոմսը ցույց տալ, սա էլ, քանի որ տոմս չի ունենում, երկար-բարակ փորձում է համոզել, որ հեչ էլ տրոլեյբուսից չի իջել, ուղղակի այդտեղով անցնում էր, վերջում էլ՝ այլ փաստարկ չգտնելով, տանում-բերում է, թե «լա՛վ, բա եթե տրոլեյբուսից եմ իջել, բա տոմսս ո՞ւր ա»։

Հիմա էս Նիկոլի ասածն է․ քանի տարի է՝ մարդիկ նրան դավաճանության մեջ են մեղադրում, զարմանում են, թե այդքան դավաճանություններից հետո ի՞նչ երեսով է մարդամեջ դուրս գալիս ու նայում մարդկանց աչքերին, իսկ սա իր «պադոշությունը» ներկայացնում է որպես անմեղության ապացույց՝ «բա որ դավաճան եմ, ո՞նց եմ նայում ձեր աչքերին»։

Հ․Գ․ Առաջարկում ենք քրեական օրենսգրքում հատուկ նորմ սահմանել, ըստ որի՝ եթե ծանր հանցագործության (սպանություն, բռնաբարություն և այլն) մեջ կասկածվողը կարողանում է նայել զոհի հարազատների աչքերին, քրեական գործը կարճվում է, և կասկածյալը համարվում է անմեղ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ