...

Պահանջատիրության բում՝ երեկոյան

Պահանջատիրության բում՝ երեկոյան

Իբր քիչ էին մեր դարդերը, Պետրոս Ղազարյանն էլ հայտնեց, որ այսօր երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց է լինելու: Վայ, համատարած փսիխոզ է սկսվել: Մի հատ Fip-ոտ մեկը լիներ, մոնիտորինգ աներ, թե ով ինչպես է այս անոնսին արձագանքել:

Իշխանամետները պահանջում են՝ դե թող ասի, թե Վեհարանում ինչ դավադրություն էր պատրաստել: Սա պահանջներից առավել մեղմն էր: Թե չէ Փաշինյանի կողմնակիցներն այնպիսի բաներ էին պահանջում, որ նույնիսկ Բայդենն ու Պուտինը ձեռ-ձեռի տված, ի վիճակի չեն դրանք կատարել:

Դաշնակները, բնականաբար, «ատչյոտ» են պահանջում 1994-ին Բաքուն ու Գյանջան չգրավելու համար:

Ռոբականները պահանջում են իրենց փայ մազութը, որը լափվել է 1990-ականներին:

Վարչապետի թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն Առաջին նախագահից պահանջ չուներ, մենակ՝ Պետրոս Ղազարյանից: Պահանջում է նույնքան ցինիկ և հեգնական հարցեր տալ, ոնց որ՝ իր դեպքում: 

Նախագահի համախոհներն էլ էին պահանջ ներկայացնում. ասում էին՝ Տեր-Պետրոսյանի ազգանունը ճիշտ գրի: Պետրոսը մի քանի հոգու դրա համար բլոկեց, բայց ստիպված տեղի տվեց ճնշումներին և գծիկով գրեց:

ԱԺԲ-ականներն առայժմ շատ բան չեն պահանջում. նրանց մեծ մասը տարհանվել է ֆեյսբուքից: 

Մի խոսքով, ազգս մի րոպեում դարձավ տարածաշրջանի ամենապահանջունակ ժողովուրդը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ