...

Պետրոս հետադարձը

Պետրոս հետադարձը

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը գրել է. «Ես այդ ժամանակ ուսանող էի ու կարողա լավ չհիշեմ։

Երբ դաշնակները հարգարժան Լևոն Տեր - Պետրոսյանին դավաճան էին գոռում իննսունականներին , վերջիններիս հետ քաղաքակիրթ բանավիճում էին և հակափաստարկներ բերում ,թե ջարդուփշուր էին անում օֆիսները,լրատվամիջոցները,նստեցնում էին լիդերներին ու փակում էին կուսակցությունը»:

«ՉԻ». Նախ, Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացնում, հանրային դեմք է, մի քիչ հարգանքով վերաբերվի, էլի, հայոց լեզվին: Դրել, հերն անիծել ես, էն բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի պես: Թվում է՝ մանրուք է, բայց գրածը ոնց կա, այդպես էլ թողել ենք, ինքներդ որոշեք:

Իսկ ստատուսի վերաբերյալ. տակը մեկնաբանություն էին թողել, թե Պետրոսն այն ժամանակ ուսանող է եղել, երևի լավ չի հիշում, կամ չգիտի... չկա նման բան, լաաավ էլ գիտի: 

Շատ լավ գիտի՝ ինչ է եղել այն ժամանակ, հոյակապ պատկերացնում է վիրավորական արտահայտության համար թքելու և ահաբեկչական կառույցի, ահաբեկչության, սպանության, նարկոտրաֆիկի համար օրենքով, դատարանով պատժելու միջև տարբերությունը: 

Ընդ որում, երբ դատարանով Դաշնակցության պարագլուխների նկատմամբ դատավճիռ են կայացրել, այն այդպես էլ չի կասեցվել, չի բողոքարկվել, 1998-ի հեղաշրջումից հետո «իրադրության փոփոխության» պատճառով էդ նույն դաշնակները ազատ են արձակվել, հետո աջուձախ սկսել հայտարարել, թե լավ ենք արել, արել ենք: 

Վստահեցնում ենք՝ այս ամենը Պետրոսը գիտի: Ուղղակի նոր է հետադարձ հայացք գցել անցյալին... հիմա գործ է, պիտի անի, թե չէ ԱԺ խոսնակը մի քիչ թեթև հրետանի է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ