...

Պալատական Պուգաչովը

Պալատական Պուգաչովը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Ռուսաստանում առաջիկա տարիներին փակվեց «պալատական հեղաշրջման» հեռանկարը։

Ռուսաստանում արևմտյան-լիբերալ-նավալնիական թևը լուրջ հարված ստացավ։

Ակնհայտ է, որ տեղի կունենա կադրային «չիստկա»։

Պուտինի առանց այն էլ վստահ կերպարին կավելանա Ռուսաստանի փրկչի, արյունահեղություն կանխողի ու արևմտյան թևի «չիստկան» իրականացնելու լեգիտիմություն ունեցողի կերպարը։

Փաստացի Վ.Պուտինը առանց արյան կանխեց 21-րդ դարի Ստեպան Ռազինի կամ Եմելյան Պուգաչովի ապստամբությունը՝ վերջինիս «աքսորելով» Բելառուս»։

«ՉԻ». Մի ստատուսի մեջ այսքան հակասական մտքեր հայտնել. էս մեկը Շարմազանովից չէինք սպասում: 

Թե ինչ կապ ունի նավալնիական-լիբերալ թևը Պրիգոժինի ռազմական խռովության հետ. իմիջիայլոց, նույնիսկ Ռուսաստանում նման տեսակետ չի հնչել: 

Բայց Ռազինի ու Եմելյան Պուգաչովի ապստամբությունները Պրիգոժինի խռովության հետ բերել, համեմատելը ավելի հզոր է: Ռազինի ու Պուգաչովի ղեկավարած ապստամբությունները հստակ սոցիալական ուղղվածություն ունեին, մարդիկ պայքարում էին ճորտատիրական կարգերի, սոցիալական անարդարության դեմ և հանձինս գյուղացիության՝ մեծ հենարան ունեին: 

Եթե Պրիգոժինը նման հենարան ուներ, ապա նրա ձեռնարկած ապստամբությունը կտևեր ամիսներ կամ տարիներ, ոչ թե մի օր: 

Հաա, մեր վերլուծական դաշտն էլ «չիստկայի» կարիք ունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ