...

Պառակտումը՝ ձեզանից, համախմբումը՝ մնացածների՞ց

Պառակտումը՝ ձեզանից, համախմբումը՝ մնացածների՞ց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Մի քանի ժամից Սուրբ Ծնունդ է, աշխարհի բոլոր քրիստոնյաների ամենանվիրական տոնը:

Լինելով Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, մենք, ցավոք, զգալիորեն նահանջել ենք քրիստոնեական արժեքներից ու մեր հավատքից:

Վարակվելով «հպարտության» վիրուսով՝ մենք գործեցինք մեր առաջին մեղքը, հետո սկսեցինք հրաժարվել «սիրիր մերձավորիդ» հայտնի պատվիրանից:

Շատ կարևոր է գիտակցել, որ մինչև մենք չհաշտվենք իրար հետ, համերաշխ ու ներդաշնակ չլինենք իրար հետ, չմիավորվենք ու չհամախմբվենք, ոչ մի հաղթանակ չենք ունենալու:

Իսկ ՀԱՂԹԱՆԱԿ մեզ պետք է, շատ է պետք, առանց հաղթանակ մենք ուղղակի կկորենք»:

«ՉԻ». Իրականում լավ բաներ է գրել Արթուր Ղազինյանը: Գեղեցիկ մեջբերումներ է արել այստեղից ու այնտեղից: Համարյա համաձայն ենք իր հետ, բայց...

Բայց մի հատ հարց տանք իրեն. էդ որ կողքիդ նստած խմբակից ընկերներդ աջուձախ բոլորին թուրք ու թուրքի գործակալ են որակում, ի՞նչ համերաշխություն ու ներդաշնակություն եք ակնկալում: 

Էդ որ ձեր վոժդերը «սիրիր մերձավորիդ» պատվիրանի փոխարեն տարիներ շարունակ «ուրացիր մերձավորիդ» պատվիրանով են առաջնորդվել, ու մինչև հիմա էլ առաջնորդվում եք, ի՞նչ հաղթանակների եք սպասում: 

Միավորվելու կոչերով ամբողջ քաղաքական դաշտը պառակտել եք. գուցե, ձեզանի՞ց սկսեք, օրինակ ցույց տվեք: 

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը տվեք վերջապես այս մարդուն. իրեն հաղթանակ է պետք, շատ է պետք, առանց հաղթանակ ինքը ուղղակի կկորի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ