...

Պարգևավճարների ասեղի վրա

Պարգևավճարների ասեղի վրա

«Էդ որ ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, սա պետական պարտքի ավելացման շատ լավ ու դասական օրինակ է, երբ պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Իրականում սա ոչ թե պետական պարտքի ավելացման, այլ մարդկանց ականջներից լապշա կախելու շատ լավ ու դասական օրինակ է։ Որովհետև եթե դպրոցների կառուցման անհրաժեշտություն կա, իսկ բյուջեում փող չկա, այդ դեպքում կարելի է, օրինակ, դպրոցները կառուցել պարգևավճարների գումարներով։ Բայց այդ դեպքում կստացվի, որ իշխանությունները կամ պիտի պարգևավճար չստանան, կամ իրենք իրենց պարգևավճարներ բաժանեն պետական պարտքի ավելացման հաշվին, իսկ դա սիրուն չի նայվի։ Դրա համար էլ ուրիշ կերպ են վարվում․ պարտքը դպրոցներ կառուցելու պատրվակով են վերցնում։

Սուրբ թեմա է, չէ՞, դպրոցների համար ո՞վ պիտի վրաները խոսի։ Ճիշտ այդպես էլ՝ եթե թմրամոլը հերթական դոզայի համար հարևանից պարտքով փող ուզի, ամենայն հավանականությամբ երեսին կթքեն, իսկ եթե եղած-չեղած փողով թմրանյութ առնի ու հետո հարևանից պարտք ուզի, ասենք, երեխայի սննդի համար (ու իսկապես էլ սնունդ առնի), հնարավոր է՝ ըմբռնումով մոտենան։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ