...

Պարգևավճարները՝ քյաբաբով

Պարգևավճարները՝ քյաբաբով

Բանից պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության չորսուկես տարիների ընթացքում պետական կառավարման համակարգում բաժանվել է 250-300 միլիոն դոլարի պարգևավճար։

Փաստորեն Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր «քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու ենք»։ Հաշվի առնելով վերջին չորսուկես տարիներին դոլարի միջին փոխարժեքն ու քյաբաբի միջին գինը՝ (իրա ամեն ինչով), կարող ենք արձանագրել, որ իշխանությունները հարկատուների հաշվին ձեռք են բերել մոտ 200 միլիոն հատ քյաբաբ։ Այլ կերպ ասած՝ պետական կառավարման համակարգի մոտ 30 հազար աշխատակիցները միջին հաշվով ստացել են օրական 4,5 հատ քյաբաբ (իրա ամեն ինչով)։

Իսկ քյաբաբը որպես թալանի չափման միավոր ընդունելու համար մի՛ քարկոծեք, դրա հեղինակային իրավունքը Նիկոլ Փաշինյանինն է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ