...

Փառուխ, Փառուխ, մի հատ քիփիլիկ տարածք է, էլի

Փառուխ, Փառուխ, մի հատ քիփիլիկ տարածք է, էլի

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փառուխն այլևս չկա:
Եկեք հիշենք:

24.03.2022թ Փառուխը (այնուհետև՝ Քարագլուխը) հանձնվեց թշնամուն: Նույն օրը ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух»:

«Фурух»-ի կարգավիճակում Փառուխը ՌԴ ՊՆ-ի քարտեզում մնաց շուրջ 2.5 ամիս:

05.06.2022թ-ից ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն այլևս չկա: Չկա ոչ «Фарух»-ի, ոչ էլ «Фурух»-ի կարգավիճակում: Չկա և վերջ:

ՀԳ. Փառուխի (այնուհետև՝ Քարագլխի) հանձնումը հանելուկային էր: Սա միակ դեպք է, երբ օրվա խորհրդարանական ընդդիմությունը օրվա իշխանությանը հողատվության մեջ չմեղադրեց»:

«ՉԻ». Ո՞նց թե: Բա որովհետև ընդդիմությունը ավելի կարևոր գործով է զբաղված, քան Փառուխը: Գնացել են Եվրամիության գրասենյակի մոտ, ակցիա են անում: Իշխան Սաղաթելյանին զայրացրել են Արևմուտքի երկակի ստանդարտները:

Հայտարարել է, որ «իրենց լռությունով նպաստում են, որպեսզի Նիկոլը երկրում հաստատի բռնապետություն, որը թույլ չենք տալու»: Բա Փառուխի վա՞խտն է:

Եվ հետո, Փառուխի մասին խոսելու դեպքում էս ընդդիմությունը ստիպված ռուսներին էլ պիտի երկակի ստանդարտների մեջ մեղադրի, Ադրբեջանի հետ ինչ-որ դավեր իրականացնելու մեջ և այլն: Իսկ դա իրենց համար նույնն է, ոնց որ մարդ իր ոտքին կրակի: 

Ոչինչ, քանի որ Փառուխի դեպքերում ռուսների մատը խառն էր, ուրեմն՝ կարելի է ձեն չհանել: Իսկ, այ, Արևմուտքին քննադատելուց ավելի ընտիր գործ չկա: Հանգիստ, խախանդ, ինչ պետք է, ասում ես: Մանավանդ, որ դա Ռուսաստանի դուրը գալիս է: Չէ՞, Իշխան Սաղաթելյան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ