...

Պարտության ցեխոտ մեղավորները

Պարտության ցեխոտ մեղավորները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով գյուղերի փողոցներին, ասել է. «Փողոցները գյուղերում պետք է լինեն մաքուր: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: Թեպետ շատերն ասում են. ի՞նչ պարտադիր ա` գյուղի կանայք կաբլուկ հագնեն, թող սապոգ հագնեն, ցեխի միջով գնան-գան»:

«ՉԻ». Քննիչ հանձնաժողով կա, էն որ պիտի ուսումնասիրի 2020թ. պատերազմի պարտության պատճառները: Կարելի է արդեն ցրել այդ հանձնաժողովը, քանի որ պատճառը լրիվ պարզվեց. գյուղի ճամփեքը ցեխոտ էին: 30 տարի այ սենց ցեխի մեջ կոլոլված մեր ժողովրդին տարել են դեպի պարտություն: 

Իսկ ո՞վ է մեղավոր սրա համար: Այսինքն՝ որ գյուղի ճանապարհները ցեխի մեջ են: Իհարկե՝ գյուղի տղամարդիկ: Էդ ո՞ր տղամարդը կցանկանա, որ իր կնիկը գյուղում կաբլուկ հագնի... յա, որ հետո իրենց պադկաբլուչնիկ անվանե՞ն: Չըլնող բան է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ