...

Փաշինյանը Ադրբեջանից հույսը չի կտրել

Փաշինյանը Ադրբեջանից հույսը չի կտրել

«777 անհետ կորած հայ կա ԼՂ առաջին պատերազմի հետևանքով, 217-ը՝ ԼՂ 2-րդ պատերազմից, և 29 անհետ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Հույս ունենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»,- թվիթերյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մի օր արթնանում և հայտարարում է, թե ադրբեջանցիները էսկալացիայի հող են նախապատրաստում ամենօրյա կրակոցներով, հաջորդ օրը համագործակցության հույս է հայտնում՝ քաջածանոթ լինելով այն տեսագրություններին, որտեղ երևում են ադրբեջանցիների վայրագությունները մեր գերիների նկատմամբ։ Մի օր ռուսներին է ապավինում, հաջորդ օրը՝ Արևմուտքին։ Պատրաստվում է դիտորդներ հյուրընկալել և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից։ Պետությունը ո՛չ ծրագիր ունի, ո՛չ ռազմավարություն, ո՛չ սցենարների տարբերակներ, ոչ էլ՝ վերջնանպատակ։ Միակ բանը, որ ստացվում է, թութակի նման անընդհատ խաղաղություն բառը կրկնելն է։ Բայց բառի գործածելիության հաճախականությունը իրական ոչինչ չի տալիս։ Գուցե ներքին լսարանի որոշ հատվածների համար այն աշխատող տարբերակ է։ Մարդիկ մտածում են՝ ի՞նչ վատ բան է անում՝ խաղաղություն է «երգում» ու պահանջում։ Ուրեմն՝ խաղաղասեր է, ուրեմն՝ էլ պատերազմ չի լինի։ Իրականում՝ ի՞նչ հաղորդագրություն է գնում այսօրինակ գրառումներով աշխարհին ու հակառակորդին, անհասկանալի է։ Բայց դե մարդը գրելու ցանկություն ունի՝ հո չի՞ կարող այդ անհագ ցանկությունն անընդհատ պարպել հավաստի աղբյուր պայմանական անվան տակ, կանացի անուն-ազգանվան տակ և այլն։ Գրել է անցյալում, կառավարիչ չի դարձել, վաղն էլ մշուշոտ է։ Մնացել է գրելը։  

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ