...

Փաշինյանը որոշել է պատժել հոգևորականներին

Փաշինյանը որոշել է պատժել հոգևորականներին

«Մեր նախնական կարծիքը դրական է, քանի որ մենք կարծում ենք, որ էականորեն զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի, ու համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն»,- Հատիս սարի վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության հետ կապված հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությանը դեմ էր արտահայտվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Գաղափարը չէին ողջունել մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպություններ ու անհատներ։  

Ահագին համեստ է գտնվել Նիկոլ Փաշինյանը՝ իր դրական վերաբերմունքը զբոսաշրջային հետաքրքրությամբ պայմանավորելով։ Կարող էր, չէ՞, իր ոճով ամպագոռգոռ հայտարարություններ անել՝ ասելով, թե սա, օրինակ, կխթանի երկրում ներդրումների աճը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի տնտեսական խոստացված հեղափոխությանը, աղքատությունը գլխում հաղթահարելուն։ Չնայած՝ մի նրբերանգ էլ կա․ եթե Մայր Աթոռը կողմ արտահայտվեր գաղափարին, ապա բացառված չէ, որ Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացությամբ հանդես գար։ Մի խոսքով, Փաշինյանը պատժում է հոգևորականներին, որոնց գերակշիռ մասն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անգամ, ասենք՝ պատարագներին կամ քարոզներին, ընդդիմադիր խոսք է ասում։ Դե, Փաշինյանն էլ պատժում է հոգևորականությանը՝ ընդգծելով, որ իր խոսքն է վերջնական ու կարևոր նույնիսկ այնպիսի հարցերում, որոնց մասին մոտավոր պատկերացում անգամ չունի։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1799 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ