...

Պատրոն Դավոն վերադառնում է․ իշխանությունն է խնդրել-համոզել

Պատրոն Դավոն վերադառնում է․ իշխանությունն է խնդրել-համոզել

ՀՀ իշխանությունները զենքի մատակարարմամբ զբաղվող մոտ 30 ընկերությունների առաջարկել են մասնակցել զենքերի գնման տենդերին։ Ավելին՝ կազմակերպություններին իշխանությունները «խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ընկերությունը», այս մասին տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ Պատրոն Դավոյի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, և նա անցնում է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով։ Աղբյուրը ընդգծում է նաև, որ Պատրոն Դավոյի խափանման միջոցը մարտի 14-ին փոխվել է, և նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ 

Աբսուրդն իհարկե այն չէ, որ 30 կազմակերպություններից հենց Պատրոն Դավոյի ընկերությունն է շահել տենդերը։ Աբսուրդն այն է, որ իշխանությունները մեծ աղմուկով ազատությունից զրկեցին Դավիթ Գալստյանին՝ նրան և նրա հետ համագործակցող նախկին նախարարին մեղադրելով անորակ, ժամկետանց, խոտան զենքի մատակարարման մեջ։ Պատերազմից հետո Պատրոն Դավոն և Դավիթ Տոնոյանը դարձան պարտված պատերազմի «ամենագործուն մեղավորները»։ Իսկ հիմա ստացվում է, որ իշխանությունը վերստին դիմում է այն մարդու ծառայությանը, որին մեղադրում էր ամենածանր բաներում։ Տեսնես հիմա ի՞նչ են ասելու։ Ի դեպ, դեռևս մարտին, երբ Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց, ակտիվորեն սկսեցին խոսակցություններ տարածվել, թե նրան ազատ են արձակել, որովհետև իշխանությունը չի կարողանում զենք գնելու գործընթաց կազմակերպել։ Խոսում էին, թե ստիպված են գնացել այդ քայլին։ Մի քիչ անհավատալի էր թվում։ Մինչդեռ հիմա, երբ տենդերը վերստին Դավիթ Գալստյանին է տրված, այս խոսակցությունները փաստացի հաստատվում են։ Ստացվում է մեծ-մեծ փրթող, ինքնահավան իշխանությանը նորից օգնության են գալիս նախկինների կադրերը։

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ