...

Փեսան երբեք որդի չի դառնա

Փեսան երբեք որդի չի դառնա

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում է ապրում:

Այսպիսի լուր են տարածում միշիկական ծագում ունեցող լրատվամիջոցները:

«ՉԻ». Բա հիմա ոնց չասես՝ ա՛յ խոհանոցային բլոգեր, մեդիատեռորը ֆինանսավորելու փոխարեն այդ մարդու համար մի հատ բնակարան գնիր Երևանում: Կուսակցության ղեկավար է, 65 տարեկան, հեշտ չէ անընդհատ ճանապարհորդել Երևանից Ծաղկաձոր և հետ:

Կամ այդ ի՞նչ անհյուրընկալ ես քեզ պահել, որ որոշել է հեռանալ Ձորաղբյուրի ամառանոցից: Հատկապես որ ինքդ էլ այդտեղ չես բնակվում՝ հայտնի հետախուզման պատճառով: Քանի չես տապալել ատելի ռեժիմը, չես վերադարձել Հայաստան, թող ապրեր, ի՞նչդ կպակասեր:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է ասել՝ իր հացի մեջ աղ չկա: Իսկ փեսան երբեք որդի չի դառնա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ