...

Փեսայի խոսափողն անջատեք

Փեսայի խոսափողն անջատեք

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը և Նիկոլի խաղի կանոնները, որոնք անբարոյական են, ամբարտավան և օրեցօր փոխվում են՝ նրա օրվա քմահաճույքներով»։

«ՉԻ». Ինչպես դասականը կասեր՝ հիմա նույն բանը ասա անգլերեն: Միշիկի դեպքում՝ նույնը ասա՝ աներոջդ դեմքին նայելով:

Սերժ Սարգսյանը գնում է ընտրությունների, այսինքն՝ ընդունել է Նիկոլի խաղի կանոնները: Անբարոյականի հետ գործ բռնողը ի՞նչ է, եթե ոչ՝ նույնպես անբարոյական:

Հետո էլ ուրիշների թուլություններից են սիրում խոսել, մի հատ փեսան ի՞նչ է, որ չեք կարողանում լռեցնել: Ի վերջո, ձեր պահած, մեծացրած և սնած մեկն է. պարտադրեք, որ փակի խոհանոցային իր բլոգը, մինչև տեսնեք, թե ինչ եք անում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1009 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ