...

Պիիիինդ պահեք, չկորցնեք

Պիիիինդ պահեք, չկորցնեք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դաշնակցական բոլոր պատգամավորները մասնակցելու են ԱԺ աշխատանքներին. «Մանդատս վայր չեմ դնելու»:

«ՉԻ». Ու ճիշտ էլ անում են բուքմեյքերական ընկերությունները, որ խաղադրույք չեն վերցնում՝ դաշնակ պատգամավորի մանդատը վայր դնելու հավանականության վրա: Որպես ի՞նչ վերցնեն, մեկ է, դրա հավանականությունը զրո է: 

Պինդ, շաաատ պինդ պահեք ձեր մանդատները: Հանկարծ չկորցնեք: Որ երկիրը կորավ, ոչինչ, պատահում է, բայց որ հանկարծ մանդատը կորավ, դա ողբերգություն կլինի: 

Կգնաք, սիրուն կնստեք ձեր կողմից չընդունվող իշխանավորների կողքին, կստանաք ձեր աշխատավարձերը, պարգևավճարները: 130 տարվա ընթացքում արդեն ահագին պարգևավճարներ եք կուտակել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   467 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ