...

Փողի ու մանդատի մեռած էլ կմնաք

Փողի ու մանդատի մեռած էլ կմնաք

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ լրագրողների այն հարցին, թե ինչու Ռ. Քոչարյանը չհամաձայնեց Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ երեք նախկին ղեկավարներով միասնական դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, պատասխանել է. «Համախմբման փորձ անողը թող հիշի, թե 2008-ին ինչ էր անում ու առհասարակ, այսօր իշխանության են իր գաղափարախոսության հետևորդները»:

«ՉԻ». Հիշո՞ւմ եք ձեր դեմքը, Սովետի վախտ թղթի մեջ դեղափոշի կար՝ ջերմություն ունենալու դեպքում պիտի էդ ահավոր դառը փոշին լցնեիր լեզվիդ, կուլ տայիր: Հիշեցի՞ք: Այ, պատկերացրեք, որ Իշխան Սաղաթելյանին լսելիս մարդու դեմքը այդպիսին է դառնում:

Բան չունենք ասելու, դե հիմա, դաշնակ է, պիտի մի բան դուրս տա, հո չէ՞ր ասելու, թե թքած երկիրը, թքած համախմբումը, իմ համար կարևորը Ալեն Սիմոնյանի կողքին նստելն է ու հյուրանոց պահելը: 

Պարզապես սրանց մոտ ոնց 130 տարի տրամաբանությունը բացակայել է, այդպես էլ շարունակում է բացակայել: Տեր-Պետրոսյանն ասում է՝ եկեք համախմբվենք, միասնական ուժերով պայքարենք Փաշինյանի իշխանության դեմ, սրանք ասում են՝ չէէէ՜, չենք համախմբվի, որովհետև Նիկոլը քո գաղափարական հետևորդն է: Տրամաբանությանը նայեք: Արդյունքում Նիկոլ Փաշինյանի գաղափարական թշնամի համարվողները գնում, Նիկոլ Փաշինյանի ձեռքից մանդատներ են ստանում, 6 ամսում 250 հազար դոլարի աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, ձենները կտրում, բայց Լևոնն է Նիկոլի գաղափարակիցը: 

Մի հատ էլ մարտի 1-ի ոճրագործության հարցում նախահարձակ են լինում: Տեր-Պետրոսյանն ի՞նչ հիշի. մարտի 1-ին ինքը Ազատության հրապարակում նստարանին նստած՝ ոստիկաններով շրջապատված, նայում էր, թե ոնց եք թրքաբարո օպերացիա իրականացնում, ոնց եք անզեն ու խաղաղ մարդկանց ջարդում: 

Ասա, ում ինչ ես ասում. սրանք որ երիտթուրքերից են մանդատ ստացել, ձենները կտրել, հիմա ի՞նչ է եղել, որ նույնը չանեն: 

Հ.Գ. Ձեր երազածն ի՞նչ է. մի կտոր չոր հաց, էն էլ հրեն, հա՜, Ալենից կախված:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ