...

Համը հանում եք

Համը հանում եք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է. «Պաշտոնյաներին պարգևավճար տալիս ենք համընդհանուր բարօրության համար»:

«ՉԻ». Պետք է խոստովանել, որ քիչ եք տալիս: Որ այսպես նայում ենք մեր կողքերը, համընդհանուր բարօրության մակարդակը դեռ ցածր է:

Ուրեմն, ի՞նչ անել, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանա: Ճիշտ է, պաշտոնյաներին ավելի շատ պարգևավճար պետք է տալ: Առնվազն մի 10 անգամ շատացրեք: 10 անգամ մեր բարօրությունը կաճի: 

Բայց սկզբից խոպանչիները պետք է ավելի շատ հարկ վճարեն: Յա, էդ ո՞նց կլինի, որ իրենք գնում են օդանավակայան, թռնում Ռուսաստան, փաստաթղթեր են ձևակերպում, չէ՞: Ո՞վ է այդ փաստաթղթերը կնքում, ստորագրում: Պաշտոնյաները: 

Դե, ուրեմն, հարգելի խոպանչիներ, կամ ավելի շատ հարկ վճարեք, որ պաշտոնյաներն ավելի շատ պարգևավճար ստանան, կամ էլ գնացեք, առանձին պաշտոնյա վարձեք, չերեզ իրեն ձեր հարցերը լուծեք: Յա: Շատ համը հանեցին էս խոպանչիները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ