...

Հարկային տեռորում հայտարարվում է գովազդային ընդմիջում

Հարկային տեռորում հայտարարվում է գովազդային ընդմիջում

«Հարկային տեռորը հայտարարում եմ փակված», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Նրա այդ հայտարարությունից հետո կառավարության անդամների շրջանում որոշակի աշխուժություն է սկսվել։ Ոմանք ժպտացել են՝ երևի հասկանալով, որ դա ընդամենը կատակ է (ինչպե՞ս կարող է հարկային տեռորը դադարեցվել, եթե դա ոչ միայն իշխանական կերակրատաշտի սնուցման աղբյուր է, այլև գործարար շրջանակներին հլու-հնազանդ պահելու միջոց), ոմանք էլ երևի լուրջ են ընդունել ու մտահոգվել, թե ո՞նց են դիմանալու մինչև հունիսի 8-ը, երբ «հարկային տեռորը փակելու» որոշումը կհայտարարվի ուժը կորցրած։

Ամեն դեպքում՝ եթե Նիկոլ Փաշինյանը «հարկային տեռորը հայտարարում է փակված», նշանակում է՝ ժամանակին հենց ինքն էլ հայտարարել է դրա բացումը։ Կամ էլ՝ այդ տեռորը սկսվել է նախկինների ժամանակ, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է փակված հայտարարում միայն իր կառավարման 8-րդ տարվա ավարտին։ Ի դեպ, նա նաև կատակել է, թե «կարևորը՝ ոչ թե բացված եմ հայտարարում, այլ փակված»։ Այսինքն՝ կարող էր նաև բացված հայտարարել, բայց քանի որ տրամադրությունը լավ է՝ որոշել է այլևս տեռորով չզբաղվել։

Ի դեպ, լսելով Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը՝ ոմանք էլ եզրակացրել են, թե վերջապես նրա ամուսնալուծությունը տվեց իր առաջին դրական արդյունքները, որովհետև հարկային տեռորը որոշ բարեգործական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ապահովելու հիմնական գործիքն էր։ Բայց այդ եզրակացությունը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը և Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի դրսևորում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   46 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ