...

«Փոքրիկ Իշխան» հյուրանոցը

«Փոքրիկ Իշխան» հյուրանոցը

ԱԺ փոխնախագահի «Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, ասել է. «Այո, ես Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր: Դա կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա: Ես առաջին իմ ընկերությունը բացել եմ 2005 թվականին, և այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել: Ինձնից թալանչու, հրեշի կերպար չեն կարող ստեղծել»:

«ՉԻ». Վահ: Էս տղեն, փաստորեն, վունդերկինդ է եղել, չենք իմացել: Արդեն 23 տարեկանում ընկերություն է բացել: Այո, գնացել է կադաստր, աշխատողին ասել. «Ձյաձյա ջան, մի հատ ընկերություն եմ ուզում ստեղծել, կգրանցե՞ս»: Կադաստրի ծառայողն էլ զարմացած ասել է. «Վա՜յ, էս ի՜նչ շնորհքով բալիկ է, առ, մի հատ կոնֆետ կեր»-, հետո ձեռքով շոյել է փոքրիկ Իշխանի գլուխը: 

«Բա ինչի՞ ես ուզում ընկերություն ստեղծել»,- համենայնդեպս հարցրել է կադաստրի աշխատողը: «Ուզում եմ հյուրանոցային համալիր ունենալ»,- պատասխանել է Իշխանը:

«Վա՜յ, հրաշք է էս երեխեն»,- երևի շշմել է կադաստրի աշխատողը, հետո Իշխանի ձեռքից բռնել, տարել է պետի մոտ, պատմել վունդերկինդի մասին, դե, պետն էլ հալվել է այդ պատմությունից, գրանցել է Իշխանի ընկերությունը, սա էլ այդ գրանցումը վերցրել, գնացել է Սևան ու հյուրանոցային համալիր կառուցել: Այ տենց: Ու թող մեկը համարձակվի փոքրիկ Իշխանից թալանչու և հրեշի կերպար ստեղծել: Թույլ չենք տա: 23 տարեկանում հյուրանոցային համալիրի տեր դառնալ, պատմաբան դառնալ՝ բանակում չծառայելու գնով, դա ամեն մեկին տրված չէ:

Մյուս կողմից՝ ընդամենը չորս ամիս Գեղարքունիքի մարզպետ լինելն ու հյուրանոցային համալիրի տեր դառնալ հասցնելն էլ է վունդերկինդության պես մի բան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ