...

Փորձեք, համեղ է. Պորտուգալական մսային ասորտի՝ պիրի-պիրի սոուսով

Փորձեք, համեղ է. Պորտուգալական մսային ասորտի՝ պիրի-պիրի սոուսով

Պիրի-պիրին պորտուգալական սեղանի թերևս ամենասիրելի սոուսն է: Այն իրենից ներկայացնում է շատ կծու կարմիր պղպեղ, որը մանրացնում ու խառնում են ձեթի, աղի ու քացախի հետ: Այս սոուսը մատուցում են ծովամթերքի, ձկան, հավի, մսով ապուրների, տապակայի հետ կամ ավելացնում մարինադին: 

Այս ապուրը լավ է պատրաստեք այն դեպքում, եթե պատրաստվում եք մեծ քանակի հյուրեր ընդունել: Այն պատրաստելու համար ձեզ 10 լիտր ծավալով կաթսա է պետք: 

Ապուրը սկսեք պատրաստել մատուցելուց 3 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 500 գ խոզի միս՝ որովայնի հատվածից
  • 1 կգ հորթի փափուկ կրծքամիս կամ 1,5 կգ հորթի կրծքամիս՝ ոսկորներով
  • 1 հավ՝ 1,5 կգ
  • 6 խոզի երշիկ (2-ը սովորական, 2-ը պիկանտ, 2-ը սխտորով)
  • 1 փոքր գլուխ կաղամբ
  • 3 միջին չափի շաղգամ
  • 5 միջին չափի գազար
  • 8 միջին չափի կարտոֆիլ
  • 500 գ կլոր բրինձ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պիրի-պիրի սոուսի համար

  • 10 չոր կծու կարմիր չիլի պղպեղ
  • 100 մլ ձիթապտղի ձեթ
  • 75 մլ խնձորի քացախ
  • 1 ճ.գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Շատ մեծ կաթսայի մեջ տեղադրեք հավը, հորթի միսն ու խոզի միսը: Սառը ջուր լցրեք այնպես, որ կաթսայի պարունակությունը ծածկվի և 4 սմ էլ ավել լինի: Միջին կրակի վրա եռացրեք, փրփուրը հեռացրեք:
  2. Կաթսայի մեջ աղ ավելացրեք, կրակը իջեցրեք ու թողեք միսը 1,5 ժամ եփվի, բայց այնպես, որ ջուրը թույլ եռա:
  3. Քանի դեռ միսն եփվում է, պատրաստեք սոուսը: Չիլի պղպեղը լավ մանրացրեք, խառնեք ձեթի, քացախի ու աղի հետ, թողեք 2 ժամ մնա:
  4. 1,5 ժամից հետո մսի արգանակից 1,5 լիտր առանձնացրեք, լցրեք մեկ այլ, մաքուր կաթսայի մեջ, իսկ մսով մեծ կաթսան թողեք կրակի վրա ևս 1 ժամ:
  5. Մաքրեք շաղգամը, կարտոֆիլն ու գազարը, խոշոր կտրատեք: Կաղամբը բարակ շերտերով կտրատեք: Բոլոր բանջարեղենները լցրեք առանձնացված 1,5 լիտր արգանակով կաթսայի մեջ, թույլ կրակի վրա 20 րոպե եփեք: Ապա նույն կաթսայի մեջ տեղադրեք խոզի երշիկները, ևս 15-20 րոպե եփեք: Հետո հանեք կրակի վրայից:
  6. Այդ նույն ժամանակ մսով կաթսայից ևս 1 լիտր արգանակ առանձնացրեք, լցրեք ուրիշ կաթսայի մեջ, ավելացրեք բրինձը, աղ ու պղպեղ արեք ու եփեք, մինչև այն պատրաստ լինի:
  7. Պատրաստի միսը (2,5 ժամ եփելուց հետո) համաչափ կտրատեք, հավը 8 մասի բաժանեք: Կտրտած միսը տեղադրեք խորը ափսեի մեջ, շուրջը շարեք բանջարեղենն ու վրան քիչ քանակի տաք արգանակ լցրեք:
  8. Մեկ այլ խորը, մեծ ափսեի մեջ լցրեք բրինձը, նրա վրա հաստ կլոր կտրտած խոզի երշիկը: 
  9. Ուտեստը մատուցեք պիրի-պիրի սոուսի հետ միասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1379 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ