...

Հեշտ ու համեղ. Ոսպով ու կիտրոնով խավարտ

Հեշտ ու համեղ. Ոսպով ու կիտրոնով խավարտ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 400 գ կանաչ կամ շագանակագույն ոսպ
  • 1 լ ջուր
  • 1 փունջ մաղադանոս
  • 1 փունջ կանաչ սոխ
  • 60 մլ ձիթապտղի ձեթ
  • 100 մլ կիտրոնի հյութ
  • 1 պտղունց կայենյան պղպեղ
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ոսպը 1-2 ժամով թրջեք: Լվացեք, լցրեք կաթսայի մեջ, վրան մաքուր ջուր լցրեք: Եթե կանաչ ոսպ եք վերցրել, եռալուց հետո 40 րոպե եփեք, իսկ եթե շագանակագույն ոսպ՝ 30 րոպե:
  2. Մաղադանոսն ու կանաչ սոխը կտրատեք: Կտրտած կանաչին խառնեք ձիթապտղի ձեթի, կիտրոնի հյութի, աղի ու պղպեղի հետ: Ստացված խառնուրդը լցրեք եփած-քամած ոսպի վրա ու խառնեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ